Թովմասյանների ընտանիքում տոնական տրամադրություն է։ «Միսս Հայաստան», հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի ամուսինը նշում է ծննդյան տարեդարձը։
Ինչպես հարկն է, տոնը սկսվել է հենց կեսգիշերից. Լուսինեի քույրը՝ Իրինա Թովմասյանն ու ամուսինը, հատուկ անակնկալով ու տորթով շտապել են շնորհավորելու հոբելյարին՝ ապահովելով բարձր ու խենթ տրամադրություն։
Կեսգիշերային ջերմ ու ուրախ անակնկալի կադրերով կիսվելուց բացի, Լուսինե Թովմասյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է ամուսնու հետ սիրառատ լուսանկարներ և կից հանդես եկել հուզիչ ու չափազանց անկեղծ խոստովանությամբ.
«Ծնունդդ շնորհավոր, իմ ամենասիրելի մարդ: Մի բան հաստատ գիտեմ. քեզ հետ ես անընդհատ բացահայտում եմ աշխարհը: Քեզ հետ սովորում եմ, փոխվում եմ, աճում եմ ու ամենակարևորը՝ վայելում եմ յուրաքանչյուր վայրկյանը: Արդեն 14 տարի է, ինչ ես իսկապես սիրում եմ մեր մենքը»,- գրել է հաղորդավարուհին։
Լուսինեն շեշտել է, որ տարիների ընթացքում իրենց կապն ավելի է ամրացել, ու կյանքի յուրաքանչյուր ակնթարթն արժեքավոր է հենց սիրելիի կողքին լինելու շնորհիվ:
Թամարա Քալանթարյան