Դերասանուհի և հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։
Տոնական օրը սկսվել է անչափ հուզիչ ու ջերմ անակնկալով, որը նրա համար պատրաստել էին դուստրերը՝ Լաուրան և Աննան։

Սոցիալական հարթակներում հրապարակված կադրերից պարզ է դառնում, որ անգամ ամուսնալուծությունից հետո Անահիտը պահպանել է հրաշալի և մտերիմ հարաբերություններ դուստրերի հետ։ Աղջիկները որոշել էին տոնական տրամադրություն պարգևել մայրիկին հենց կեսգիշերին։

Անակնկալի սեղանը զարդարված էր վարդերի շքեղ փնջով, նրբաճաշակ ձևավորմամբ տորթով և մոմերով։ Դուստրերը նաև նվերներ էին պատրաստել, սակայն ամենատպավորիչը նրանց հղած մակագրություններն էին։ «Միշտ ժպիտով եմ հիշում մեր առաջին հանդիպումը... Այդ օրվանից սկսվեց մի կապ, որը տարիների ընթացքում դարձավ ինձ համար ամենաթանկը», — գրել է Լաուրան իր սթորիում։

Մեկ այլ հրապարակման մեջ աղջիկները շնորհակալություն են հայտնել Անահիտին՝ իրենց կյանքն ավելի լուսավոր դարձնելու համար։ Դերասանուհին չի կարողացել զսպել հույզերը և ջերմորեն գրկել է դուստրերին՝ շնորհակալություն հայտնելով նման ուշադրության համար։

Տեսանյութում երևում է նաև Անահիտի փոքրիկ որդին, ով ևս միացել է շնորհավորանքներին՝ կրելով ծովահենի գլխարկ։

Մենք ևս շնորհավորում ենք Անահիտ Կիրակոսյանին ծննդյան տարեդարձի առթիվ՝ մաղթելով անսպառ սեր և ընտանեկան ջերմություն։