Ուղիղ եթեր
Արտաքին 3 ամիս առաջ - 20:20 06-07-2026

Անկարայում Թրամփ-Էրդողան հանդիպում կլինի

Հուլիսի 7-ից 8-ն Անկարայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որին ներկա կգտնվի նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Թրամփի այցից առաջ շուրջ 1000 հոգուց բաղկացած խումբ էլ կմեկնի Անկարա։

Բացի այդ, նշվում է, որ Թրամփը նախ կայցելի Անըթքաբիր՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր-նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան, ապա նագահականում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նախատեսվում է, որ նախագահները կքննարկեն «F-35» կործանիչների հարցը, ինչպես նաև՝ Սիրիայում և Գազայում տիրող իրավիճակը:

Հանդիպումներից հետո նախատեսվում է, որ կողմերը կստորագրեն համաձայնագրեր և հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Նշենք, որ Սպիտակ տունն էլ զուգահեռաբար տեղեկացնում է, որ Թրամփի Անըթքաբիր այցը ներառված չէ այցելության ծրագրում։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը