Օրակարգ 3 ամիս առաջ - 21:30 03-07-2026

Օրակարգ․ Ռուսաստանի «մարդը» Փաշինյանն է․ եթե ուզեր՝ նա չէր մնա Հայաստանի ղեկին․ Հայկ Մարտիրոսյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանն է։

Հաղորդաշարի շրջանակում Հայկ Մարտիրոսյանի հետ զրուցել ենք հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների, Փաշինյանի գրանցած լեգիտիմության կորստի, Հայաստանի համար դրա հետևանքների, ընդդիմության գործողությունների, Սահմանադրական դատարանի կողմից սպասվող առաջիկա որոշման, նոր սահմանադրության ընդունման ճանապարհների, Իսրայելում մեկնարկած Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի, դրան Հայաստանի իշխանությունների ցուցաբերած արձագանքի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Հայկ Մարտիրոսյանը շեշտում է. «Այս ընտրություններում Ռուսաստանի «մարդը» Նիկոլ Փաշինյանն էր, և եթե ռուսական կողմն ուզեր, նա չէր մնա Հայաստանի ղեկին։ Այ էդ քաղաքացիներն են (Ռուսաստանի ճնշումների ֆոնին Փաշինյանի օգտին քվեարկած) առաջին հերթին պատասխանատու Հայաստանի կործանման համար։ Այ, էդ քաղաքացիները, որոնք մտածեցին, որ Ռուսաստանը ճնշում է, որպեսզի ընտրվի Սամվել Կարապետյանը կամ Ռոբերտ Քոչարյանը, և գնացին ու ընտրեցին Նիկոլ Փաշինյանին։ Որովհետև Ռուսաստանի հաշվարկը հենց դա էր։

Հենց դա է Ռուսաստանի հաշվարկը։ Էս ամբողջ ճնշումները Հայաստանի վրա սրանք խաղարկային սցենար են։ Խաղարկային սցենար, որը նաև իրականության հունով է ընթանում, բայց սա՝ էդ խաղարկությունը, լրիվ մտացածին է և ծառայում է Ռուսաստանի նպատակներին։

Ռուսաստանն այնպես արեց, որ իր հանդեպ, այ հենց էդ մակարդակի մտածողություն ունեցող մասսայի վրա, ունենա էդ ազդեցությունը, և էդ մարդիկ չքվեարկեն Սամվել Կարապետյանի օգտին։ Որովհետև Ռուսաստանին անչափ ձեռնտու էր, որպեսզի իր «մարդը», իմ բնորոշմամբ, իմ կարծիքով, իր մարդը, ես հավատում եմ դրան, Նիկոլ Փաշինյանը մնա Հայաստանի ղեկին։ Եթե Ռուսաստանը ուզենար, որ Նիկոլ Փաշինյանը չմնար, Նիկոլ Փաշինյանը չէր մնա»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ Սամվել Կարապետյանը վերջում Արևմուտք էր գնալու։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը