Ներքին 3 ամիս առաջ - 15:51 03-07-2026

Չվերցրեց, ասեց՝ չեմ ուզում. Անի Խաչիկյանը պատմել է, թե ինչպես է որդին արձագանքել Թուրքիայից բերված քաղցրավենիքին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի Անի Խաչիկյանը սոցիալական ցանցերի իր էջում կատարել է մի գրառում՝ կիսվելով իր որդու՝ փոքրիկ Տեսայի հետ պատահած մի պատմությամբ, որն անտարբեր չի թողել հետևորդներին։ Դերասանուհին պատմել է, թե ինչպես է որդին արձագանքել, երբ իմացել է, որ իրեն առաջարկվող քաղցրավենիքը բերվել է Թուրքիայից։

Անին անկեղծացել է, որ ինքը որոշակիորեն սադրել է որդուն՝ պարզապես ցանկանալով տեսնել նրա իրական ու անկեղծ արձագանքը.

«Էսօր Տեսային Համշենից վերադարձած ընկերս կոնֆետ առաջարկեց, մինչև իր արձագանքը, ասեցի՝ բայց Թուրքիայիցա բերել ( չգիտեի ինչ կանի, ինձ էլ էր հետաքրքիր, դե հա, սադրելով)։ Չվերցրեց, ասեց՝ ուրեմն չեմ ուզում»,- պատմել է դերասանուհին։

Անի Խաչիկյանն ընդգծել է, որ որպես մայր՝ երբեք չի փորձել որդու մեջ սերմանել կուրորեն ատելություն, սակայն միշտ ներկայացրել է պատմական ճշմարտությունն այնպես, ինչպես կա։

Փոքրիկ Տեսայի այս ինքնաբուխ որոշումը ստիպել է դերասանուհուն հիանալ ու ևս մեկ անգամ խորհել հայկական արմատների ու գենի ուժի մասին.

«Չգիտեմ, երբեք չեմ ուզել, որ իր ներքին ուժը և երկրի հանդեպ սերը սնվի ուրիշի հանդեպ ատելությունից, բայց և պատմել ու պատմում եմ՝ ոնց եղել է ու կա, փորձելով գտնել ու տալ պատասխաններ անվերջ հարցերին, թողնելով գնահատականները իրեն։ Կողքից հետևելով, հիանալով ու անվերջ զարմանալով, թե ինչ բան է գենետիկ հիշողությունը...»,- գրել է նա։

Դերասանուհին նաև հավելել է, որ անկախ նրանից, թե Տեսան ապագայում ինչ մասնագիտություն կընտրի, վստահ է՝ նա մեծանալու է որպես պատասխանատու քաղաքացի։






Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է