Ներքին 3 ամիս առաջ - 13:10 03-07-2026

Էսքան դասեր ու կյանքի անակնկալներ. Էլիզ Մելիքյանի անկեղծ խոստովանությունը անձնական շրջադարձերի մասին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Տաղանդավոր դերասանուհի և հայտնի բլոգեր Էլիզ Մելիքյանի կյանքում վերջին մեկ տարվա ընթացքում բազմաթիվ ու լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել։

Իր անձնական կյանքի, ներքին ապրումների և անցած ճանապարհի մասին նա որոշել է անկեղծորեն խոսել սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջում կատարած նոր ու բացահայտ հրապարակման մեջ։

Էլիզը հետևորդների հետ կիսվել է ուղիղ մեկ տարի առաջ արված արխիվային լուսանկարներով, որոնց կից կատարել է սրտառուչ մի գրառում՝ ամփոփելով իր կյանքի ամենադինամիկ ու շրջադարձային փուլերից մեկը։

Դերասանուհին չի թաքցրել, որ անցած 365 օրերն իր համար եղել են ոչ միայն հասունացման, այլև մեծ բացահայտումների շրջան, որոնց մասին նախկինում նույնիսկ չէր էլ մտածի.

«Էս նկարներն անցած տարվա էս օրերին են արված։ Անկեղծ ասած, էսօր հետ նայելով՝ հասկանում եմ, որ նույնիսկ պատկերացնել չէի կարող, թե մեկ տարվա ընթացքում կյանքս էսքան կփոխվի։ Էսքան շրջադարձեր, էսքան նոր փորձություններ ու էսքան դասեր․․․ Կյանքը երբեմն ամենագեղեցիկ անակնկալներն է պատրաստում»,- գրել է Էլիզը։ Էլիզ Մելիքյանի այս անկեղծ անդրադարձը տարածվել է համացանցում՝ արժանանալով նրա երկրպագուների ուշադրությանը։


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է