Ներքին 3 ամիս առաջ - 18:38 14-05-2026

Ընտանիքի հետ հարաբերությունները լարվա՞ծ են․ Էլիզ Մելիքյանի հակասական պատասխանը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Տևական ժամանակ է, ինչ համացանցում չեն դադարում քննարկումները Էլիզ Մելիքյանի և նրա ընտանիքի անդամների հնարավոր տարաձայնությունների շուրջ։

Մի շարք փաստեր հետևորդների մոտ տպավորություն են ստեղծել, թե Մելիքյանների երբեմնի ամուր միասնությունը ճաքեր է տվել։ Լարվածության մասին խոսակցությունները սկսվեցին այն բանից հետո, երբ Էլիզը որոշեց առանձին բնակվել ընտանիքից։

Սակայն կասկածներն է՛լ ավելի խորացան հետագա իրադարձություններով. Էլիզի տարեդարձի օրը Մելիքյանները սոցհարթակներում որևէ հրապարակային շնորհավորանք չարեցին, ինչը խիստ տարօրինակ է այս ընտանիքի համար, որը միշտ աչքի է ընկել ակտիվ և ջերմ փոխհարաբերություններով։

Էլիզի քույրը՝ Ստելլան, դադարել է հետևել նրան ինստագրամյան հարթակում, ինչը ժամանակակից աշխարհում հաճախ ընկալվում է որպես լուրջ վեճի ազդանշան։ Հետևորդներից մեկի ուղիղ հարցին, թե ինչ հարաբերությունների մեջ է նա իր ընտանիքի հետ և արդյոք կա վեճ, Էլիզը տվել է բավականին հանելուկային ու հակասական մեկնաբանություն։

Դերասանուհին ո՛չ հերքել է, ո՛չ էլ հստակ հաստատել է լարվածության առկայությունը՝ թողնելով հարցը բաց և առիթ տալով նոր ենթադրությունների։

«Կյանքում ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է էկրաններից, բայց կարևորը ներքին խաղաղությունն է»,– այսպիսի շեշտադրմամբ է արձագանքել Էլիզը՝ խուսափելով վերջնական հստակությունից։

Այս պահին Մելիքյանների ընտանիքի մյուս անդամները որևէ պաշտոնական մեկնաբանություն չեն տվել, իսկ երկրպագուները շարունակում են գուշակություններ անել՝ արդյոք սա ժամանակավոր տարաձայնություն է, թե ընտանեկան լուրջ պառակտում։

Թամարա Քալանթարյան Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում