Արտաքին 3 ամիս առաջ - 19:47 02-07-2026

Անկարայում ՆԱՏՕ գագաթնաժողովի անվտանգությունը կհսկի 56.000 ծառայող

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հուլիսի 7-ից 8-ը կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ երկրի իրավապահ մարմիններն անցել են անվտանգության խստացված միջոցառումների։ Անկարայի փոխոստիկանապետ Արիֆ Հաքան Թանդողանը հայտարարել է, որ ռիսկերի վերլուծության ու գնահատման աշխատանքները մեկնարկել են օրեր առաջ:

Ըստ հրապարակված տվյալների՝ գագաթնաժողովի անվտանգությունն ապահովելու նպատակով կներգրավվի շուրջ 56.000 անվտանգության աշխատակից, որոնցից մոտ 49.000-ը ոստիկանության համակարգի աշխատակիցներ են, իսկ 7.000-ը՝ ժանդարմերիայի ներկայացուցիչներ։

Թանդողանը նշել է, որ անվտանգության միջոցառումների շրջանակում արդեն իսկ իրականացվել է մոտ 900 հանկարծակի ստուգում (հատուկ գործողություն)։ Հսկողության տակ են վերցվել օրավարձով տրվող բնակարաններ, վարձույթով տրամադրվող մեքենաներ, զբոսայգիներ ու պուրակներ, ինչպես նաև առաջնորդների հյուրընկալման և պաշտոնական ծրագրերի անցկացման վայրերի շրջակայքը։

«Մեր առաջնահերթությունն է ապահովել, որ պետությունների ղեկավարներն ու պատվիրակություններն առանց որևէ խնդրի ավարտեն այս գագաթնաժողովը և գոհ հեռանան մեր երկրից»,- ընդգծել է Անկարայի փոխոստիկանապետը։

Գագաթնաժողովի ընթացքում իրավիճակին մշտապես հետևելու համար ստեղծվել են հատուկ ճգնաժամային կենտրոններ։ Գլխավոր կենտրոնը գործելու է Քաղաքային անվտանգության կառավարման համակարգի (KGYS) բազայի վրա, որտեղից կոորդինացվելու է տարբեր ստորաբաժանումների համատեղ աշխատանքը։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
22:50 COP17-ին ընդառաջ Մաթևոսյանը հանդիպել է Տաջիկստանի բնապահպանության կոմիտեի ղեկավարին
22:30 Փաշինյանը մասնակցել է PROFAL-ի՝ 20 մլն դոլարի ներդրմամբ կառուցված ապակու մշակման գործարանի բացմանը
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար