Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 19:39 16-04-2024

Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի

Իրանի քաղաքականությունը խարսխված է բարեկամության և խաղաղության առանցքի վրա, ուստի տարածաշրջանին և ամբողջ աշխարհին ուղղված իրանական ուղերձը բոլոր ազգերի համար խաղաղության ու անվտանգության և առաջընթացի մասին է։ Հարևանության քաղաքականությունը Իրանի գլխավոր առաջնահերթություններից է, և Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը, մասնավորապես Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությանն ու Հայաստանի հետ սահմանին պարբերաբար սադրանքներ նախաձեռնելու Բաքվի վարքագծին՝ Սոբհանին ընդգծեց, որ պատերազմներով խնդիրները չեն լուծվում։

«Բազմիցս մեր դժգոհությունն ենք արտահայտել Հարավային Կովկասում լարվածության աճի կապակցությամբ, ինչից տուժում են բոլոր ժողովուրդները։ Իրանը երկու կողմերին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և շարունակել խաղաղության հաստատմանն ուղղված երկխոսությունը։ Գտնում ենք, որ լարվածությունը նվազեցնելու կարևոր գործոն է դիվանագիտությունը, ինչպես նաև հարգանքը երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սկզբունքների նկատմամբ։ Խնդիրները հնարավոր է լուծել դիվանագիտական ջանքերի ու երկխոսության միջոցով»,- ասաց Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը։

Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Իրանի համար կարմիր գծերը տակավին նույնն են, և այդ հարցում Թեհրանի դիրքորոշումներում որևէ բան չի փոխվել։ Իրանը կտրականապես դեմ է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխություններին, երկրների միջազգայնորեն ընդունված սահմանների փոփոխություններին։

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Իսրայելը երկար տարիներ զինում է Ադրբեջանին՝ դեսպանը մեղադրեց Իսրայելին տարածաշրջանը միլիտարիզացնելու և Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու մեջ։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց