Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 18:21 13-07-2024

Իրանը կողմ է Նախիջևան-Սյունիք ճանապարհի գործարկմանը՝ Հայաստանի ինքնիշխանության ներքո․ Սոբհանի

Թեհրանը կողմ է ճանապարհների բացմանը՝ Հայաստանի ինքնիշխանության ներքո, հակառակը՝ միջազգային իրավունքի դեմ է, «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է Իրանի դիրքորոշումը Բաքվի պահանջած «Զանգեզուրի միջանցքի» հարցում։

Դեսպանը նախ ընդգծեց՝ Ադրբեջանի նեկայացրած պահանջների շուրջ որոշում կայացնողը Հայաստանն է, բայց միևնույն ժամանակ շեշտեց՝ Իրանի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ հետևյալն է՝ Թեհրանը կողմանակից է, դեմ չէ սահմանային ապաշրջափակմանը։

«Դուք հարևան եք Ադրբեջանի և Թուրքիայի հետ, միշտ չեք կարող թշնամության մեջ լինել, և մի օր կլուծեք այդ հարցերը նրանց հետ։ Եվ բնական է, որ երբ հարաբերությունները կարգավորվեն, սահմանները կբացվեն։ Մենք կողմ ենք հաղորդակցային ուղիների բացմանը՝ Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Եվ սա պետք է վերաբերի տարածաշրջանի բոլոր երկրներին», - ասաց դեսպանը։

Սոբհանին հիշեցրեց՝ Իրանն այսօր Նախիջևանի հետ սահման ունի, և Ջուլֆայից կարող է երկաթգծով միանալ Երևանին, և ճանապարհով՝ Շատախտիից Երասխին։

«Երթուղին շատ կկարճանա։ Այսինքն՝ Մեղրիից Երևան մոտավորապես 6 ժամվա ճանապարհ է, իսկ Շատախտից մինչև Երասխ ու Երևան երևի մեկ ժամից էլ քիչ կլինի։ Այսինքն՝ եթե բացվի ճանապարհը, բոլորը կօգտվեն։ Սա ոչ միայն արևելք-արևմուտք, այլև հյուսիս -հարավին է վերաբերում։ Բայց ապաշրջափակումն այդ բոլորը պետք է ներառի իր մեջ՝ երկրների ազգային ինքիշխանության շրջանակներում», - ասաց դեսպանը՝ շեշտելով՝ ոչ ոք թույլ չի տալիս, որ իր տարածքում իր օրենքները չպահպանվեն, դա միջազգային իրավունքի դեմ է և չպետք է այստեղ որևէ դիվիդենտ ստեղծվի։ Եվ օգուտն էլ պետք է վերաբերի բոլորին։

Անցած տարեվեջին Բաքուն հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցք»-ը կորցրել է իր գրավչությունը»՝ նշելով՝ այդ ծրագիրը կարող է իրականացնել Իրանի հետ։ Սակայն, այս տարեսկզբից Ադրբեջանը հարցը կրկին օրակարգ է բերել՝ պնդելով, թե Հայաստանը պետք է Նախիջևանի հետ ճանապարհ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության։

Պաշտոնական Երևանը «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը գնահատում է տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան