Երևան +24°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:00 08-03-2023

Իրանը Թուրքիայի անվտանգությունը համարում է իր սեփական անվտանգությունը. Իրանի ԱԳ նախարար

Իրանի Իսլամական Հանրապետությունը զգուշացնում է բոլոր պետություններին խելամտորեն գործել Իսրայելի վարքագծի նկատմամբ և թույլ այդ երկրին ոտք դնել Կովկասի տարածաշրջանում։ Ինչպես փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը՝ Անկարայում իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք տարածաշրջանում սիոնիստների ներկայությունը համարում ենք լուրջ սպառնալիք տարածաշրջանի խաղաղության և կայունության համար։ Իրանի Իսլամական Հանրապետությունը բոլոր կողմերին զգուշացնում է խելամտորեն վարվել կեղծ իսրայելական ռեժիմի նկատմամբ և թույլ չտալ, որ սիոնիստները ոտք դնեն տարածաշրջան»,- ասել է նա։

Աբդոլլահյանը իր կարեկցանքն ու համերաշխությունն է հայտնել Թուրքիայի ժողովրդին և կառավարությանը՝ վերջին ավերիչ երկրաշարժների կապակցությամբ։ Նրա խոսքով՝ երկրաշարժի առաջին ժամերից Իրանի առաջնորդը և նախագահը համերաշխություն են ցուցաբերել և հանձնարարել են աջակցել Թուրքիայի ժողովրդին, իսկ իրանական Կարմիր մահիկի ընկերությունը, բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ժամանել են աղետի գոտի և համապատասխան օգնություն են տրամադրել։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ այսօր կարևոր քննարկումներ են ունեցել տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման կարևորության վերաբերյալ։ Նա ասել է, որ նախորդ տարիներին Իրանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալներն աճել են, ինչը պայմանավորված է երկու երկրների ղեկավարների ցուցաբերած քաղաքական կամքով։

«Մեր հիմնական մտահոգություններից մեկը բնապահպանական և ջրային խնդիրներն են, և մենք համաձայն ենք, որ Իրանի և երկրի արևմտյան շրջանների բնակիչների շարունակական մուտքը դեպի Արաքս գետ կարևոր է։ Երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանային տրանսպորտային միջանցքներին, ներառյալ Իրանի և Թուրքիայի միջանցքները, մենք տարածաշրջանային մրցակցության փոխարեն շեշտում ենք տարածաշրջանային գործընկերությունը»,- ասել է Իրանի արտգործնախարարը։

Աբդոլլահյանը, անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարի հարցում Իրանի և Թուրքիայի անվտանգության ծառայությունների միջև առկա բարձր մակարդակի համագործակցությանը, նշել է, Իրանը Թուրքիայի անվտանգությունը համարում է իր սեփական անվտանգությունը։ Նրա խոսքով՝ Իրաքյան Քուրդիստանում և Աֆղանստանում տեղակայված ահաբեկչները Թեհրանի և Անկարայի ընդհանուր մտահոգություններից են:

Նա հավելել է, որ Իրանը և Թուրքիան իրենց իրավունք են վերապահում պաշտպանվել ցանկացած ահաբեկչական գործողության կամ խմբավորման դեմ։

adv_banner

Ամենից շատ դիտված

15:15 Ռուբեն Հախվերդյանը թող իր խմիչքների մասին մտածի․ Արամո
12:30 Փոքր Մասրիկում սուգ է. շուրջ 2 տարի առաջ զոհված Շիրազին հողին են հանձնում
13:20 Ջիվանու, Շերամի երգերը իր համար հայկական չե՞ն. Մրոն արձագանքել է Ռուբեն Հախվերդյանին
08:18 Որ դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին․ Հրապարակ
18:00 Կարիճներն իրար են գզռտում․ Արսեն Թորոսյանը Նիկոլի օրինակով ուժայիններին շանտաժ է անում
21:29 Աշխատանք և մամայություն․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
14:40 Դիլիջանում ավտովթարից վիրավորված 2 և 4 տարեկան երեխաներին տեղափոխել են Երևան․ նոր մանրամասներ
10:11 Մոտ 3 օր առաջ Օմոն-ը, ոստիկաններն ու մոտ 30 ախրանիկներ լցվեցին բակը․ Ազատության 12 շենքի բնակիչ
18:30 Դավթաշենում 5-րդ հարկից շանը ցած են շպրտել, կենդանին սատկել է. 8 ձագերը որբ են մնացել. տեսանյութ
16:15 Քյար չկա՞. 5 օր է՝ մեքենան փակել է ճանապարհը, պարեկները չեն տեսնում 

Ձեզ գուցե հետաքրքրի