Արտաքին 3 տարի առաջ - 17:50 29-03-2023

Թեհրանն անընդունելի է համարում տարածաշրջանում ստեղծված իրավիճակին օտարերկրյա միջամտությունը. Իրանի ԱԳ նախարար

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ տարածաշրջանում առկա լարվածությունը կարող է հանգուցալուծվել տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափի շրջանակներում, որը ենթադրում է Հարավային Կովկասի երեք երկրների, ինչպես նաև նրանց երեք ամենամոտ հարևանների մասնակցությունը։

Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Աբդոլլահիանն այս մասին ասել է Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Իհարկե, մենք պետք է «3+3» ձևաչափով, ինչպես նաև գործող մեխանիզմներով, առանց ուժի կիրառման, կարգավորենք այս տարածաշրջանում առկա հարցերը»,- ասել է Իրանի գլխավոր դիվանագետը։

Աբդոլլահիանն շեշտել է տարածաշրջանի տնտեսական հնարավորությունները զարգացնելու համար դեպի կայուն խաղաղության և անվտանգության ուղղությամբ շարժվելու անհրաժեշտությունը։ Նա հերթական անգամ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ այս իրավիճակում օտարերկրյա միջամտությունն անընդունելի է։

«Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել Հարավային Կովկասում առկա լարվածությանը: Գտնում ենք, որ դա չի բխում կողմերից որևէ մեկի՝ ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի շահերից: Կարծում ենք, որ այստեղ, իհարկե, պետք է շարժվել խաղաղության, կայունության ուղղությամբ»,- ասել է Իրանի արտգործնախարարը:

Վերջինս նաև հավելել է, որ օտարերկրյա պետությունների միջամտությունը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխելու ջանքերը, Թեհրանի համոզմամբ, կնպաստեն իրավիճակի էլ ավելի բարդացմանը։

«Մենք մերժում ենք որևէ արդարացման պատրվակով տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի ցանկացած փոփոխություն: Գտնում ենք, որ պետք է շարժվել երկխոսության և այս հարցի քաղաքական կարգավորման ճանապարհով: Բոլոր կողմերը պետք է կիրառեն հենց այս ճանապարհը»,- եզրափակել է նա:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի