Ներքին 3 ամիս առաջ - 20:37 01-07-2026

Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը. Գագիկ Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին

Հայաստանում վերջին օրերին հաստատված եղանակային կայուն վիճակը շուտով կփոխվի: Հարավարևմտյան տաք օդային հոսանքների ներթափանցումը կշարունակվի մինչև հուլիսի 3-ի կեսօր, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-5 աստիճանով:

«Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, երբ ցերեկային ժամերին հանրապետության ամենատաք գոտիներում՝ Սյունիքի հովիտներ, Արարատյան դաշտ, Երևան, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-ից 36 աստիճան»,- հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Սակայն շոգ եղանակին փոխարինելու կգա Սև ծովի շրջաններից ներթափանցող տեղումնաբեր ցիկլոնը, որը կպահպանի իր ազդեցությունը մինչև հուլիսի 8-ը ներառյալ:

Հուլիսի 4-ից 8-ը գիշերային և հետկեսօրյա ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ:

Առանձին հատվածներում անձրևները կլինեն առատ, իսկ ամպրոպների ժամանակ կանխատեսվում է քամու ուժգնացում։

Այս ցիկլոնն իր հետ բերում է նաև հյուսիսարևմտյան ցուրտ օդային հոսանքներ: Դրա հետևանքով հուլիսի 4-5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-ից 6 աստիճանով։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին