Էդուարդ Սպերցյանը հնարավոր է հետաձգի իր տեղափոխությունը «Ալ Ահլի», հայտնում է Armenie Football-ը։
Ըստ աղբյուրի՝ «Բորուսիա Դորտմունդը» 20 միլիոն եվրոյի առաջարկ է արել «Կրասնոդարին»։
Նշվում է, որ առաջարկն ընդունվել է։
Սակայն կա մեկ մանրուք, որը խոչընդոտում է գործարքին. համաձայնագիրն այս պահին չի կարող վերջնականապես կնքվել գերմանական ակումբի հովանավոր Rheinmetall ընկերության պատճառով, որը ռազմական տեխնիկա արտադրող ընկերություն է և ըստ որոշ ինսայդների, վարում է հակառուսական դիրքորոշում:
Նշենք, որ օրեր առաջ Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատել էր, որ Սպերցյանը կտեղափոխվի սաուդյան ակումբ։
Armsport