Դերասան Ալեքսանդր Բաբասյանը սոցիալական ցանցերի իր էջերում պաշտոնապես հաստատել է վերջին օրերին համացանցում ամենաքննարկվող ու տարածվող լուրերը՝ կապված իր անձնական կյանքի հետ։
Հիշեցնենք, որ դեռ օրեր առաջ հայտնի էր դարձել բացառիկ նորությունը, ըստ որի՝ Ալեքսանդր Բաբասյանն ու իր սիրելին ԶԱԳՍ-ում պաշտոնապես գրանցել են իրենց միությունը։ Թեև զույգը փորձում էր անձնական կյանքը հեռու պահել ավելորդ աչքերից, սակայն լուրն իրարանցում էր առաջացրել երկրպագուների շրջանում։
Տարածված հրապարակումից օրեր անց դերասանը որոշեց այլևս չթաքցնել իր երջանկությունը։ Նա սոցիալական ցանցի իր էջերում սիրելիի հետ համատեղ, չափազանց ջերմ ու գեղեցիկ լուսանկար է տարածել, որին կից արել է խորհրդավոր ու հուզիչ գրառում.
«Ճակատագիրն օրհնում է նրանց, ովքեր պատրաստ են դրան», - կից գրել է նա։
Ալեքսանդրի հետևորդներն ու գործընկերները շնորհավորել են նորապսակներին և նրանց մաղթել անսահման սեր ու ընտանեկան հարատև երջանկություն։
Թամարա Քալանթարյան