Հանրությանը քաջ հայտնի դերասան Ալեքսանդր Բաբասյանը սոցիալական հարթակներում տեղադրած նոր հրապարակմամբ իրարանցում է առաջացրել երկրպագուների շրջանում:
Դերասանը, ում անձնական կյանքի շուրջ վերջին շրջանում համանցանցում ակտիվորեն տարածվում էին ամենատարբեր լուրերն ու քննարկումները, արդեն համատեղ լուսանկարներով պաշտոնապես ներկայանում է սիրելիի հետ։
Ալեքսանդր Բաբասյանն իր ինստագրամյան էջում կիսվել է ջերմ ու գրկախառնված մի լուսանկարով, որտեղ պատկերված է իր նոր ընտրյալի հետ:
Հրապարակմանը կից դերասանը արտահայտել է իր զգացմունքները՝ թողնելով կարճ մակագրություն.
«Իմ սեր»,- լուսանկարին կից գրել է Բաբասյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ համանցանցում և լրատվամիջոցներում լայնորեն տարածվել էին լուրեր դերասանի հնարավոր նոր սիրավեպի մասին:
Օգտատերերն ու լրագրողները հաճախ էին քննարկում նրա անձնական կյանքի փոփոխությունները, սակայն Բաբասյանը երկար ժամանակ խուսափում էր ուղիղ հայտարարություններից կամ հստակեցումներից:
Թամարա Քալանթարյան