Սպորտ 1 ամիս առաջ - 20:43 28-06-2026

Մրցակիցների միակ շանսն այն է, որ ֆրանսիացիները չափազանց թուլանան. Իբրահիմովիչ

Շվեդիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կիսվել է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող աշխարհի 2026 թվականի առաջնության վերաբերյալ իր տպավորություններով՝ առանձնացնելով մրցաշարի գլխավոր ֆավորիտին:

Լեգենդար ֆուտբոլիստի կարծիքով՝ հաղթողի կոչմանն ամենաշատն արժանի է Ֆրանսիայի ընտրանին, որը ցուցադրում է անհասանելի որակի ֆուտբոլ:

«Ֆրանսիացիներն այս աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտներն են, նրանք պարզապես այլ մակարդակի վրա են։ Երբ նրանք միացնում են իրենց առավելագույն արագությունները, ես չեմ տեսնում շատ թիմերի, որոնք ունակ կլինեն հաղթել նրանց: Մրցակիցների համար միակ շանսն այն է, եթե ֆրանսիացիները չափազանց թուլանան և կորցնեն զգոնությունը»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում միջազգային մամուլը։

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի խմբային փուլում Դիդիե Դեշամի գլխավորած թիմը փայլուն արդյունք է գրանցել՝ տոնելով երեք հաղթանակ և առաջին հորիզոնականով դուրս գալով փլեյ-օֆֆ:

Ամենից շատ դիտված

17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
09:01 Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից
23:31 Քարի լճի հարակից տարածքի աղտոտման մասին ահազանգերը կփոխանցվեն իրավասուներին․ ՇՄՆ
23:00 Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10-ը խոշորագույն պահեստներից 7-ը