Արտաքին 3 ամիս առաջ - 15:53 28-06-2026

Գերմանիայում գրանցվել է ջերմաստիճանի նոր ռեկորդ՝ 41,5 աստիճան

Գերմանիայում գրանցվել է ջերմաստիճանի նոր ռեկորդ։ Հունիսի 27-ին ջերմաստիճանը հասել է 41.5 աստիճան ըստ Ցելսիուսի։

Գերմանիայում նախորդ բացարձակ շոգի ռեկորդը կազմել է 41.2 աստիճան ըստ Ցելսիուս, որը գրանցվել է 2019 թվականի հուլիսի 25-ին Թյոնիսվորստում և Դույսբուրգում:

Գերմանական ավտոմոբիլային ակումբի (ADAC) տվյալներով՝ բազմաթիվ դաշնային նահանգների մի շարք մայրուղիներում ճանապարհների արագության սահմանափակումներ են մտցվել։ Շատ վայրերում ճանապարհի մակերեսը ուռչում է շոգից՝ բետոնի ընդարձակման պատճառով։ Autobahn GmbH-ի տվյալներով՝ սա հիմնականում ազդում է հին ճանապարհային հատվածների վրա, որոնք ինտենսիվ օգտագործվել են կամ բազմիցս վերանորոգվել են։

Մի քանի օր է, ինչ ծայրահեղ շոգ ալիքը Գերմանիայում ջերմաստիճանը պահպանում է մոտ 40 աստիճան ըստ Ցելսիուսի։ Նման ծայրահեղ եղանակային պայմանները Գերմանիայում ավելի հաճախակի են դարձել կլիմայական ճգնաժամի պատճառով, և այս միտումը, կանխատեսվում է, որ ապագայում կուժեղանա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար