Ներքին 1 ժամ առաջ - 11:13 26-06-2026

Հայտնաբերվել է «Կյաժ Աշոտին» սպանելու գործով ոստիկանության գնդապետի՝ հետախուզման մեջ գտնվող տղան. shamshyan.com

Երեկ՝ հունիսի 25-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչության ծառայողները վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ, մայրաքաղաքում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Գնդապետի որդին էլ լինես, չես պլստա» անունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ 2020 թվականի հուլիսի 18-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի կողմից հետախուզվող Անդրանիկ Մգոյանը գտնվում է ինչ-որ հասցեում։

Տեղում քրեական ոստիկանները 2 օպերատիվ խմբեր են կազմում ու մեկնում նշված հասցե, որտեղ էլ հաջողվում է Ա․ Մգոյանին հայտնաբերել և տեղափոխել Երևանի քրեական ոստիկանություն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Մգոյանը հետախուզվում էր Երևանում հայտնի «Կյաժ Աշոտի» սպանության գործով, իսկ նրա հայրը ոստիկանության գնդապետ էր, ով երկար տարիներ աշխատել է ՀՀ Ներքին գործերի նախարարության, իսկ հետո ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում, այնուհետև ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում՝ օրենքով գողերի և քրեական հեղինակությունների դեմ պայքարի վարչության պետ։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 18-ին Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի կողմից հետախուզում էր հայտարարվել Երևան քաղաքի բնակիչներ՝ 29-ամյա Անդրանիկ Մգոյանի և 30-ամյա Վարդգես Այվազյանի նկատմամբ։

Վերջինները հետախուզվում էին ՀՀ ՔրՕրի 38-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերի (հանցակցություն, սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղականով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված քրգործը հարուցվել էր նույն տարվա հունիսի 9-ին, Շնեգավիթ վարչական տարածքում Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակում մարտաֆիլմ հիշեցնող՝ ինքնաձիգներից կատարված սպանության փաստով, որի ժամանակ հրազենային վնասվածքներով «Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահացել էր նշված փողոցի բնակիչ, «Ռիմա Թրավել» ՍՊԸ-ի սեփականատեր, 28-ամյա Աշոտ Պետրոսյանը, ով Շենգավիթում հայտնի էր «Կյաժ Աշոտ» մականվամբ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտել էր ֆոտոլրագրողը, 2020թ․ հունիսի 9-ին Շենգավիթում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության փաստով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության՝ վարչության պետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի գլխավորությամբ, պարզել են Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակում մարտաֆիլմ հիշեցնող ինքնաձիգներից կատարված դեպքի մասնակիցների և սպանվածի ինքնությունը։

Պարզվել էր՝ մահացածը նշված փողոցի նշված շենքի բնակիչ՝ «Ռիմա Թրավել» ՍՊԸ-ի սեփականատեր՝ 28-ամյա Աշոտ Պետրոսյանն էր, ով Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտն» էր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
10:32 Եթե ընդդիմադիրները վերցնում են մանդատները, ապացուցում են, որ մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղօրոք մշակված գործողությանը. Հայկ Դեմոյան
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան
15:36 ՆԳ նախարարը պարգևատրել է Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
22:13 Վաղը Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Հայաստան կուղարկվի ԱԻ-92 տեսակի բենզինի 18 վագոն
14:20 Մեր հաշվին դիտումներ հավաքելու անտակտ արվեստը. Լևոն Մկրտչյանի կնոջ՝ Էվելինայի կոշտ անդրադարձը
17:25 Միտում չկա․ 44-օրյայի հերոսի նկարը մաքրվել է բարեկարգման ծրագրի շրջանակում
18:30 Ֆինանսական թռիչք. Սեդա Սաֆարյանի ամուսնու եկամուտները