Ներքին 2 տարի առաջ - 15:09 21-09-2024

Եթե 5000 երեխայի սպանելու համար պատիժ չկա, ապա 1 մարդ սպանելու համար որևէ մեկին չպետք է դատեն. իրավապաշտպան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով, որում նշել է․

«Եվ ներողություն եմ խնդրում բոլոր այն ակնհայտ և հնարավոր սխալների համար, որ գործել ենք և, մեր մեջ ասած, դեռ կշարունակենք գործել, որովհետև մարդը սխալական է»։

Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Մարինա Պողոսյանը նշեց, որ զարմանալի է, որ հայ ժողովուրդն ինչ-որ բաների վրա դեռ զարմանում է։

«Մարդը նախապես ներողություն է խնդրում, այսինքն՝ իրազեկում է, որ ինքը դեռ սխալներ ունի անելու։ Այն, որ մարդը սխալական է, դրա մասին խոսք չկա, բայց կան սխալներ, որոնք մի ամբողջ ազգի համար են ճակատագրական։ Եթե այդպես է, եկեք հիմա ազգովի վեր կանանք ներողություն խնդրենք մեր հետագա սխալների համար, հետո մարդ սպանենք, ասենք՝ մենք նախապես ներողություն ենք խնդրել։ Եթե ինքը գտնում է իր սխալները, ցանկացած սխալի համար կա որոշակի պատասխանատվություն, որը մարդ պետք է կրի Քրեական օրենսգրքով։ Այսինքն՝ հայրենիքի դավաճանություն կա, մարդասպանություն կա։ Փաստորեն՝ եկել հասել ենք այն ողորմելի վիճակին, որ մարդ ինքը պիտի ընտրի՝ իր սխալը ո՞ր տիրույթում է ու գնա հանձնվի ու դրա համար իր պատիժը կրի։ Սա աբսուրդ է իրականում»,- ասաց նա։

Պողոսյանի դիտարկմամբ՝ առաջին տարին է, որ դժվարանում է նույնիսկ շնորհավորել Անկախության օրվա առթիվ։ «Առաջին տարին է, որ երևի նույնիսկ ձեռքս չի գնում շնորհավորեմ Անկախության առթիվ։ Մենք չկանք՝ մենք պիտի լինենք, որ Անկախության օրվա առթիվ մեզ շնորհավորենք»,- նշեց նա։

Իրավապաշտպանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանի դատավորը ժողովուրդն է, որը ցավոք գտնվում է քնած վիճակում։

«Ինքն է իր դատավո՞րը։ Ինքն իրեն չի կարող Աստծո դեր վերապահի։ Իր դատավորը ժողովուրդն է, որը ցավոք քնած վիճակում է և ընդանրապես դատարանն է։ Եթե 5000 երեխայի սպանելու համար չկա որևէ պատիժ, մենք ապրում ենք ժողովրդավար երկրում, ուրեմն մի մարդ սպանելու համար ընդանրապես որևէ մեկին չպետք է տանեն քրեակատարողական հիմնարկ։ Երբ որ ադրբեջանցին գալիս ասում է՝ Կիրանցն իմն է, ասում ենք՝ առ, քեզ լինի։ Դրա համար երկրի ղեկավարը պատասխանատվություն չի կրում այդ տրամաբանությամբ, որ մարդը սխալական է։ Ընդանրապես իրեն չեմ լսում ու չեմ էլ ուզում լսեմ։ Երևի Բագրատ Սրբազանի հետ կոնսուլտացիա է արել։ Իրենք բոլորն էլ նույնն են։ Քանի դեռ մեր երկրում մեր ժողովուրդը չի զարթնել, մենք ոչնչի մասին խոսել չենք կարող։ Վոլտերը գրել է, որ ցանկացած երկարատև անարդարություն ի վերջո բերելու է անկախության։ Դա ինձ հույս է տալիս»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան