Ներքին 10 ամիս առաջ - 12:15 04-09-2025

Մուտք են գործել «Վանաձոր» ԲԿ-ի մանկաբույժի տուն և գողացել 5000 եվրո, 5000 դոլար, մոտ 40 000 ռուբլի և 15 ոսկյա զարդեր․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 30-ին գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Մեքենաշինարարների փողոցի 6-րդ շենքի բնակարաններից մեկի դուռը բացելու միջոցով մուտք են գործել բնակարան և գողություն կատարել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Լոռու մարզային քրեական վարչության խումբը, որտեղ նշված տան բնակիչ 65-ամյա Արմենուհի Խ․-ն հայտնել է, որ օգոստոսի 29-ին ժամը 08։30-ից մինչև օգոստոսի 30-ի 21։50-ն ընկած ժամանակահատվածում նշված հասցեի տան մուտքի դուռը հարմարեցված բանալիով բացելու միջոցով մուտք են գործել և ննջասենյակի պահարանից գողացել պայուսակ, որում առկա են եղել 5 հազար եվրո, 5 հազար դոլար, մոտ 40 հազար ռուբլի, 15 հատ ոսկյա զարդեր։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Արմենուհի Խ․-ն աշխատում է «Վանաձոր» բժշկական կենտրոնում, որպես մանկաբույժ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին