Ներքին 2 տարի առաջ - 21:47 21-06-2024

Կոտայքի մարզում անհայտ անձինք ապակին կոտրելու միջոցով մուտք են գործել տուն և գողացել 55 000 ԱՄՆ դոլար. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 31-ին գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Զոհրաբ Պ․-ից, ով հայտնել է, որ տանից գողացել են գումար:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սանթուր Դուրգարյանի գլխավորությամբ։

Արդեն տեղում Զոհրաբ Պ․-ն ոստիկաններին հայտնել է, որ մայիսի 30-ի ժամը 16։00-ից մինչև մայիսի 31-ը ժամը 08։00-ն իրեն պատկանող Քասախ գյուղի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող տան եվրոպական արտադրության պատուհանի ապակին կոտրելու միջոցով անհայտ անձինք մուտք են գործել ներս և 2-րդ հարկի ննջասենյակից կատարել են 55 հազար ԱՄՆ դոլար գումարի գողություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ