Ներքին 2 ամիս առաջ - 23:09 24-06-2026

Կոչով դիմում ենք մյուս կուսակցություններին՝ տեր կանգնել իրենց ձայն տված քաղաքացիներին

«Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

«Այսօր տեղեկացանք, որ Սահմանադրական դատարանը հունիսի 23-ի աշխատակարգային նիստում անդրադարձել է «Միասնության թևեր» կուսակցության միջնորդությանը` տասը կուսակցություններին Աժ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միացված գործով երրորդ անձ ներգրավելու մասին։

Դատարանն արձանագրել է. «…համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 5-րդ մասի՝ կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները Սահմանադրական դատարանում որպես երրորդ անձինք կարող են դատավարությանը ներգրավվել կա՛մ իրենց դիմումի հիման վրա, կա՛մ Սահմանադրական դատարանի նախաձեռնությամբ:

Ուստի՝ հայտնում ենք, որ Սահմանադրական դատարանն այլ կուսակցության առնչությամբ որևէ կուսակցության ներկայացրած նման միջնորդություն չի քննարկում»։

Մեր միջնորդության էությունն այն էր, որ Սահմանադրական դատարանը հենց իր նախաձեռնությամբ ներգրավի երրորդ կողմ, քանի որ քննվող դիմումների արդյունքով կայացվող որոշումը վերաբերում է ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքական ուժերին։

Հաշվի առնելով, որ Սահմանադրական դատարանը չի քննարկել մեր ներկայացրած միջնորդությունը՝ կոչով դիմում ենք «Լուսավոր Հայաստան»կուսակցություն,«Հայաստանի շնորհապետական կուսակցություն», «Բոլորին դեմ» կուսակցություն, «Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ» կուսակցություն, «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն, «Հանրապետություն» կուսակցություն,«Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցություն, ««Քոչարի» ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն, «Ռեֆորմիստների» կուսակցություններին ներգրավել այս գործով որպես երրորդ անձ և տեր կանգնել իրենց ձայն տված քաղաքացիներին»։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ