Ներքին 3 տարի առաջ - 21:55 21-09-2022

Խնդրում ենք Ձեզ՝ հնարավորության պարագայում արդար բողոքի ձայն բարձրացնել․ Հունահայոց Թեմի տեղապահը հանդես է եկել կոչով

Հունահայոց Թեմի առաջնորդական տեղապահ Տ.Խորեն վրդ. Առաքելյանը դիմել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին, Աթենքի համայն հունաց Արքեպիսկոպոս Նորին Սրբազնություն Տ. Տ. Հերոնիմոսին, Հույն Կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս` Թեոդորին, Կրետեի Արքեպիսկոպոս Տ.Տ. Էվգենիոսին և Հունաստանի հրեական համայնքի Ռաբբի`Գաբրիել Նեգրիին։ Իր կոչում նա մասնավորապես ասել է․

«2022թ․ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին ադրբեջանական զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծել են նախահարձակ լայնածավալ ռազմական գործողություններ, այդ թվում և խաղաղ բնակավայրերի հրետակոծումներ, որոնց հետևանքով կան զոհեր, վիրավորներ և ավերածություններ։ 2016թ․ քառօրյա, ապա 2020թ․ 44-օրյա լայնածավալ պատերազմական գործողությունները, որոնք ուղղված էին Արցախի Հանրապետության ժողովրդի ազատ ապրելու իրավունքի իրացման դեմ, արժանացան միայն քաղաքակիրթ աշխարհի չեզոք և անհաղորդ կոչերին ու չձեռնարկվեցին գործնական քայլեր, ինչի հետևանքով նաև աշխարհը բախվեց առավել մեծ մարտահրավերների։

Անպատժելիության և դատապարտության չարժանանալու հանդուգն վստահությամբ՝ այս օրերին չեն դադարում հարձակումները Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա` խախտելու հայ ժողովրդի սեփական հայրենիքում ազատ ապրելու արդար իրավունքը, օկուպացնելով հայկական` միջազգայնորեն ճանաչված տարածքները։

Մենք խնդրում ենք Ձեզ հնարավորության պարագայում արդար բողոքի ձայն բարձրացնել և հանդես գալ հրապարակային հայտարարությամբ` դատապարտելու Ադրբեջանի և նրա ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ գործողությունները, այդպիսով կանգնեցնելու պատերազմի ընթացքը և կարելի նպաստ բերելու տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմանը:

Աղոթքով առ Աստված մաղթում ենք, որ Տերն ամուր խաղաղության մեջ պահի համայն աշխարհը՝ մանավանդ ալեկոծության ենթարկված ժողովուրդներին: Ամեն»։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին