Արտաքին 1 ամիս առաջ - 19:24 24-06-2026

Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպել է Անկարայում Ադրբեջանի դեսպանի հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպում է ունեցել Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռեշադ Մամեդովի հետ։

Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը՝ սոցցանցում կատարած հրապարակման միջոցով։

Հաղորդագրության մեջ նշվում է միայն, որ Ֆիդանը և Մամեդովը հանդիպել են, սակայն հանդիպման բովանդակության, քննարկված հարցերի կամ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ մանրամասներ չեն ներկայացվում։

Թուրքական կողմը հանդիպման վերաբերյալ այլ տեղեկություններ չի հրապարակել։

Աղբյուր՝ Ermenihaber.am

Ամենից շատ դիտված