Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է՝ այսօր քաղաքապետարանում ծեծի ենթարկվելուց հետո:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նա նշել է, որ դիմել է Էրեբունի ԲԿ։ Ճշգրտող հարցին, թե հաղորդում ներկայացնելո՞ւ է իր նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ, Տեր-Եսայանն ասել է. «Հիվանդանոց եմ եկել ստուգվելու, լավ չեմ զգում ինձ։ Գլխի ցավ ունեմ, աչքս էլ ուռել է։ Հնարավոր է ոստիկանություն էլ գա, հնարավոր է հաղորդում էլ ներկայացնեմ, տեսնենք»։
Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը հայտարարել է, որ իր և ընդդիմադիր ավագանիների վրա առաջինը հարձակվել են իշխանության ներկայացուցիչները։
Նա նաև պնդել է, որ Անդրանիկ Թևանյանի հասցեին պետական դավաճանության մեղադրանքներն անհիմն են, իսկ իրենց նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։