Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:49 25-07-2022

Նույն նիստերի դահլիճում վատացել է նաև Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը

Քիչ առաջ դատական նիստի ընթացքում Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։

Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը Oragir.news-ին հայտնեց, որ այս պահին ընդմիջում է, փորձում են հասկանալ, թե ինչ խնդիրներ ունի Վերմիշյանը, նա այս պահին զննվում է բժիշկների կողմից։

Վերմիշյնաի գործը քննվում է այն նույն նիստերի դահլիճում, որտեղ օրեր առաջ մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Նիստը նախագահում է նույն դատավորը` Մնացական Մարտիրոսյանը։

Նշենք, որ սյսօր՝ ժամը 12։30-ից, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակում է քննվել քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Վահագն Վանիկի Վերմիշյանի դատավարությունը։ Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվելու է Վ․ Վերմիշյանի կալանավորումը գրավով փոխարինելու հարցը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան