Սպորտ 3 ամիս առաջ - 23:09 22-06-2026

Պատմությունը կերտվեց․ ՖԻՖԱ-ն՝ Մեսսիի պատմական գոլի ու սահմանած ռեկորդի մասին

Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին դարձավ ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության բացարձակ ռմբարկուն։

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան անմասն չի մնացել այս պատմական իրադարձությունից:

ԱԱ-2026-ի խմբային փուլի 2-րդ տուրի՝ Ավստրիայի հավաքականի դեմ խաղի 39-րդ րոպեին Մեսսին գրավեց մրցակցի դարպասը: Այս գոլը լեգենդար արգենտինացու համար 17-րդն էր Մունդիալներում (ընթացիկ մրցաշարում արդեն 4-րդը):

Այս ցուցանիշով Մեսսին գերազանցեց Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Քլոզեի ռեկորդը (16 գոլ), որն անսասան էր թվում տարիներ շարունակ:

«Պատմությունը կերտվեց. Լիոնել Մեսսին աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն է»,- նշված է ՖԻՖԱ-ի՝ X սոցիալական ցանցի պաշտոնական էջում արված հայտարարության մեջ:

Նշենք, որ Ավստրիայի դեմ խաղն ընթանում է ԱՄՆ Տեխաս նահանգի Արլինգտոն քաղաքի «Էյ-Թի-էնդ-Թի» մարզադաշտում: Մեսսիի խփած գնդակի շնորհիվ արգենտինացիները հաղթում են 1:0 հաշվով: Հանդիպումը սպասարկում է եգիպտոսցի մրցավար Ամին Օմարը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
21:54 Գյումրիի ՔՊ-ականները չեն կողմնորոշվել՝ մասնակցե՞լ «Գյումրու օրվան», թե՞ ոչ
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ