Oragir.News-ը Նուբարաշեն վարչական շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն ինչպե՞ս են գնահատում Հայաստանի ներքաղաքական մթնոլորտը և արդյոք երկրում առկա՞ են բռնաճնշումներ։
Քաղաքացիների մի մասը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում բռնաճնշումներ չկան, և մարդիկ ազատ են արտահայտելու իրենց կարծիքը։
«Ես բռնաճնշումների չեմ հանդիպել։ Աշխատում եմ, իմ առօրյայում նման բան չեմ տեսել»,- ասաց հարցման մասնակիցներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի նշեց, որ ներկայում իրավիճակն ավելի ազատ է, քան նախկինում. «Մինչև 2018 թվականը բռնաճնշումներ շատ են եղել, հիմա մենք ավելի ազատ ենք, մամուլը ազատ է, ժողովուրդը՝ նույնպես»։
Միևնույն ժամանակ, եղան քաղաքացիներ, որոնք կարծիք հայտնեցին, թե երկրում ճնշումներ առկա են։
«Մասնակիորեն կան։ Օրինակ՝ Շիրակի մարզում Արթուր Օսիպյանի դեպքը կարելի է դիտարկել այդ համատեքստում»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Հարցվածներից ոմանք պնդում էին, որ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող գործողությունները քաղաքական ենթատեքստ չունեն և պայմանավորված են իրավական գործընթացներով։
«Եթե որևէ մեկը, անկախ զբաղեցրած պաշտոնից, օրենք է խախտել, պետք է պատասխան տա։ Եթե Հայաստանի քաղաքացի է, ապա օրենքի առաջ բոլորն էլ հավասար են»,- ասաց քաղաքացիներից մեկը՝ անդրադառնալով նաև եկեղեցու ներկայացուցիչների շուրջ վերջին զարգացումներին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մերի Հակոբյան