Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 14:52 20-06-2026

Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մեկնարկել է զարգացման նոր փուլ։ Բուհում ստեղծվել է ժամանակակից գունաշտկման լաբորատորիա, որտեղ ուսանողները յուրացնում են «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ձեռքբերված DaVinci ծրագիրը։ Ծրագրի միջոցով ուսանողներն այժմ հնարավորություն ունեն կառավարել կադրի լույսը, ստվերի ճիշտ խաղը, գույների հարմոնիան, խորությունը և այլն:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի 2025 թվականի դրամաշնորհային մրցույթի շահառուներից է, որի աջակցությամբ էլ ստեղծվել է գունաշտկման սենյակը:

«Ծրագրի հիմնական նպատակն է հատկապես վերջին կուրսի ուսանողներին հնարավորություն տալ ստեղծելու որակյալ ֆիլմեր և մասնակցել միջազգային փառատոնների։ Ուսանողներն աշխատելու են DaVinci ծրագրով, որը կադրերի մշակման նորագույն և հզոր գործիք է։ Ծրագիրն իր մեջ ներառում է ոչ միայն գունաշտկման, այլ նաև ձայնային և վիզուալ էֆեկտների գործիքակազմը»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։



««Ստեփան Գիշյան» հիմնադրամի շնորհիվ մենք դառնում ենք ունիկալ։ Մինչև օրս Հայաստանում գունաշտկում, որքան էլ դա տարօրինակ հնչի, չի դասավանդվել։ Մենք մեր կրթական ծրագրերը փոխեցինք, հիմա արդեն ուսանողները հետարտադրական փուլում կարող են ամբողջությամբ կիրառել նոր ծրագիրը»,-նշել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերը ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ