copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 15:57 01-04-2023

Առյուծին չեն սիրում, որովհետև չի մլավում․ այսօր հայ թատրոնի և կինոյի տիտան Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է

Խորեն Աբրահամյանը մեծ հայտնություն էր հայ թատրոնի և առհասարակ մշակույթի պատմության մեջ։ Նա ապրեց բաց ճակատով ու հանճարին հատուկ իմաստությամբ թողեց ժառանգություն, որի արժեքը հասկանալի է քչերին։ Ընկեր դերասանները պատմում են, որ եթե անգամ բեմի վրա ոչինչ չխոսեր, պարզապես դատարկ բեմով անցներ, բեմը լցվում էր։

Այսօր դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է։

Օժտված էր բացառիկ տաղանդով, ճարտասանական արվեստին տիրապետում էր կատարելապես, նա քայլող լեգենդ էր՝ ճանաչված ողջ ԽՍՀՄ-ում, բայց ինքն իրեն բնորոշում էր շատ պարզ․ ես երևանցի հասարակ տղա եմ։



Սունդուկյանի անվան պետական ակադեմիական ազգային թատրոնում անցկացրել էր իր կյանքից 55 տարի․ այս թատրոնն արդեն վաղուց իր տունն էր։ Առանձնահատուկ էր վերաբերում իր շեքսպիրյան դերերին։ Համոզված էր․ լիարժեք դերասան չես, եթե շեքսպիրյան ռեպերտուարից դեր չես խաղացել։ Եվ ինչքա՜ն առանձնահատուկ էր նրա Օթելլոն․․․

Աբրահամյանը նաև կրկնօրինակել էր Սմակտունովսկուն Համլետի դերում, և այնքան կատարյալ էր այդ կրկնօրինակումը, որ Սմակտունովսկին անձամբ եկել, հանդիպել էր Աբրահամյանին, հայտնել իր հիացմունքը և խոստովանել, որ Խորենն այդ դերն իրենից լավ կխաղար։



1982 թվականին Սունդուկյանի անվան թատրոնում Խորեն Աբրահամյանը բեմադրեց Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն», որը բեմ բարձրացավ առաջին ու վերջին անգամ։ Պեպոն զայրացրել էր Հայաստանի կուսակցական ղեկավարությանը։

Այս դեպքից հետո դերասանները, որոնք ժամանակին երդվում էին նրա անունով, նրա դեմ էին դուրս եկել։ Ահա այս օրերին նա հանգեց մի կարևոր իմաստության․ «Մի թշնամի կա, որ չեմ կարող հաղթահարել, մի թշնամի կա, որ ոչ մեկդ չի կարող հաղթահարել, մի թշնամի կա՝ ամենաանտանելին, ամենասոսկալին․ իմ թշնամին ես եմ․․․»։



Այդպես է, հանճարներին չեն ներում, բայց հզորները, միևնույնն է, բացում են իրենց կյանքի ճանապարհը։ Աբրահամյանը ընտրվում է Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ։

Մի առիթով ասել է․ «Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս: Կռիվ պետք է տալ, բայց առյուծի պես: Գիտե՞ս, առյուծին չեն սիրում ոչ թե նրա համար, որ կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում...»։

Օվսաննա Իսրայելյան
adv_banner

Ամենից շատ դիտված

13:45 Մայրը մահացել է, որդին վերակենդանացման բաժանմունքում է․ ավտովթարի ենթարկված ընտանիքը թաղում էր գնում
17:25 Վերջին անգամ ժպիտը դեմքին տնից դուրս գնաց ու երեխուս էլ չտեսա. ի՞նչ է պատմում  ինքնասպան եղած տղայի մայրը
11:30 Հայերի և ադրբեջանցիների վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար․ Ալիև 
23:16 Ժամանակի հետևից վազող ու հետ մնացող Փաշինյանը կպարտվի
00:14 Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. հայտնաբերվել են ատրճանակից կրակված 10-ից ավելի պարկուճներ. shamshyan.com
22:00 Աննա Հակոբյանն իրեն առաջին կնոջ նման չի պահում, հագուկապը լավը չէ․ հարցում
22:30 Ջալիլի՞, թե՞ Փեզեշքիան․ ով կլինի Իրանի հաջորդ նախագահը, ինչ կփոխվի հայ-իրանական հարաբերություններում
08:39 Լույս չի լինի Երևանի և մարզերի որոշ հասցեներում
08:03 Լենա Նազարյանը դատարանի պահանջով ներողություն է խնդրել ու դեռ պետք է տուգանք վճարի Թագուհի Թովմասյանին. Ժողովուրդ
18:01 Էդ ունենք, դրանով ենք սպասարկում․ Աջափնյակի հարկայինում քաղաքացիները ժամերով սպասում են