Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 15:03 12-09-2026

Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է

Ոստիկանությունը կանգնեցրել է հասարակական տրանսպորտն էլ, սեփական մեքենաներն էլ Սեւան - Երեւան մայրողում ու հայտարարել, որ շուրջ 40 րոպե պիտի սպասեն։



Շոգին ավտոբուսների, միկոավտոբուսների մեջ տապակվող ուղեւորները, թեպետ դժգոհում են, որ ուշանում են, պայմանավորություններ ունեն, աշխատանքի են, բայց սպասելուց բացի ոչինչ անել չեն կարող։ Տաքսիների, այլ մարդատարների համար եւս փակ է ճանապարհը։ Միայն պարբերաբար երեւում են հեծանիվ տեղափոխող մեքենաներ, մոտոցիկլավարներ ու հեծանվորդներ։

Ինչ խոսք միջազգային մակարդակի կազմակերպվածության հեծանվավազք է։



Թարմացում. մեքենաներին թույլատրվեց ընթանալ, բայց մայրուղով ընդունված մինչեւ 90 արագության փոխարեն, մեքենաները գնում են հեծանվորդների արագությամբ (թերեւս, քանի դեռ ճանապարհը նրանց հետեւից համընկնում է):

Հ.գ. Երեկ էլ փակ էր ճանապարհը Վանաձորում։ Ըստ ֆբ օգտատեր Աննա Հովհաննիսյանի էջում առկա տեսանյութի' արգելափակված էր նաեւ փարոսիկներն ու ձայնային ազդանշանը միացրած շտապօգնության մեքենան։

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ