Ուղիղ եթեր
Օրակարգ 1 ժամ առաջ - 20:00 28-10-2026

Ի վերջո հասնելու է մի փուլ, որ մեզ ասելու են՝ հավաքեք ձեր իրերն ու գնացեք Երևանից. Նաիրի Հոխիկյան

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Հայաստանում գիտական հիմնադրամի տնօրեն Նաիրի Հոխիկյանն է, ում հետ զրուցել են ընդդիմության գործունեության, «Դիմադրություն» շարժման, խորհրդարանական պայքարի արդյունավետության, ՏԻՄ ընտրությունների, ինչպես նաև իշխանությունների վարած քաղաքականության և դրա հնարավոր հետևանքների մասին:

Հոխիկյանի գնահատմամբ՝ «Դիմադրություն» շարժումը ճիշտ ուղղությամբ էր գործում, սակայն հունիսյան ընտրություններից հետո ընդդիմության սխալ քայլերից մեկը մանդատները վերցնելն ու Ազգային ժողով մտնելն էր, և նրանք պետք է ավելի հաշվարկված քայլեր անեին՝ խորհրդարանական գործունեությամբ սահմանափակվելու փոխարեն ակտիվ աշխատանք տանելով հասարակության շրջանում:

Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին ու իշխանությունների թույլ տված օրենքի կոպիտ խախտումներին՝ նա մասնավորապես նշել է. «Այս բոլորը, իհարկե, վարչական... սրանք օրենքի կոպիտ խախտումներ են, ես կասեի՝ ընդհուպ քրեական պատասխանատվության ենթակա խախտումներ են, և դրանք 99.9 տոկոսով իրականացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից»:

Որպես օրինակ՝ Հոխիկյանը մատնանշել է Մարտունիում և այլ բնակավայրերում ուղիղ ընտրական տեղամասերի դիմաց փակցված ՔՊ-ի քարոզչական պաստառները, ինչպես նաև Գորիսում կազմակերպված՝ մարդկանց անվճար տեղափոխումը Երևան, որի ընթացքում ավտոբուսների մեջ ևս առկա են եղել քարոզչական պաստառներ:

Վերջում Հոխիկյանը մտահոգություն է հայտնել Երևանի բնակիչների ապագայի վերաբերյալ՝ նշելով, որ ստեղծված իրավիճակի շարունակության դեպքում կարող է հասնել մի փուլ, երբ մարդկանց կասեն՝ հավաքեք ձեր իրերն ու հեռացեք Երևանից:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ