Արտաքին 3 ամիս առաջ - 16:44 19-06-2026

Բուլղարիան սպառնում է վետո դնել Ռուսաստանի դեմ ԵՄ 21-րդ պատժամիջոցների փաթեթին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Եվրոպական միության միասնական ճակատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում կարող է բախվել նոր խոչընդոտի. Հունգարիայի դիրքորոշման մեղմացումից հետո այժմ Բուլղարիան է հայտարարում սահմանափակումների նոր փաթեթը արգելափակելու մտադրության մասին:

Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը զգուշացրել է, որ Սոֆիան կօգտվի վետոյի իր իրավունքից, եթե հաշվի չառնվեն երկրի տնտեսական շահերը:

Բուլղարիայի կառավարության դժգոհությունն ու մտահոգությունները կապված են մի քանի առանցքային գործոնների հետ։Սոֆիան պահանջում է պատժամիջոցներից ազատել ռուսական Լուկոյլ ընկերությանը, որը հանդիսանում է Բուլղարիայի վառելիքի շուկայի խոշորագույն խաղացողը և երկրի միակ նավթավերամշակման գործարանի սեփականատերը:

Կառավարությունը մտավախություն ունի, որ նոր սահմանափակումները կխափանեն գյուղատնտեսական պարարտանյութերի ներկրումը, ինչպես նաև Սոֆիայի մետրոպոլիտենի համար անհրաժեշտ ռուսական պահեստամասերի մատակարարումները:
Վարչապետ Ռադևը բացահայտորեն դեմ է արտահայտվել նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի նկատմամբ անձնական պատժամիջոցների սահմանմանը:
Չնայած պատժամիջոցների հարցում որդեգրած կոշտ կուրսին՝ Ռումեն Ռադևն ընդգծել է, որ Բուլղարիան չի փոխի իր քաղաքական աջակցությունը Կիևին և կշարունակի սատարել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության բանակցային գործընթացին։

Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հերթական փաթեթի վերջնական բովանդակությունն ու ընդունման ժամկետները դեռևս մնում են անորոշ: Դիվանագիտական կուլիսներից արտահոսած տեղեկությունների համաձայն՝ փաստաթղթի առանցքային կետերից մեկը լինելու է Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցած ռուս զինծառայողների մուտքի արգելքը ԵՄ տարածք, ինչը, սակայն, այժմ ստիպված կլինի անցնել Սոֆիայի դիմադրության միջով:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան