Oragir.News-ի «Արդի» հաղորդաշարի հյուրն այսօր բանաստեղծուհի Նարինե Ապոյանն է, ով վերջերս թողարկել է իր «...որովհետև կին եմ» գրքի ժողովածուն։
Հեղինակի հետ քննարկել ենք, թե ինչ կարծրատիպերի, բարդույթների է բախվում հայ կինը մեր իրականության մեջ, և թե ինչպիսի քննադատությունների և սուր արձագանքի է արժանացել նա, երբ իր ընթերցողի դատին է ներկայացրել հասուն գրականության այս ժողովածուն։
Հարկ է նշել, որ ժողովածուն Նարինե Ապոյանի գրական երախայրիքն է, որտեղ արտահայտչական տարբեր միջոցներով երևում է քնարերգակ հեղինակի ներաշխարհի ողջ ներկապնակը՝ նուրբ թախծից ու տվայտանքից մինչև ինքնաճանաչման հրճվանք, փոքր քաղաքում ապրող ու երազող մեծ հոգու կարոտի ու սպասման երկվությունից մինչև իր ներսի Լիլիթին արձակած կնոջ մոլեգնություն, սիրո տոն ու վայելք:
Մանրամասները` տեսանյութում։