Սպորտ 4 ամիս առաջ - 12:07 15-06-2026

Լեգենդար Մայք Թայսոնը Երևանում է. բոքսի արքան շրջում է մայրաքաղաքում

Համաշխարհային սպորտի և բոքսի պատմության ամենաազդեցիկ ու լեգենդար դեմքերից մեկը՝ ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայկ Թայսոնը, գտնվում է Երևանում: Այս տեղեկությունըտարածվում է սոցիալական ցանցերում:

Հայաստան կատարած այցի ընթացքում Երկաթե Մայքն արդեն հասցրել է այցելել Երևանի հայտնի վայրերից մեկը՝ Smoking Chef սթեյքհաուս, որտեղ նրան նկատել և նկարահանել են աշխատակիցներն ու այցելուները:

Սոցցանցերում ակտիվորեն տարածվում են կադրեր, թե ինչպես է աշխարհահռչակ մարզիկը զբոսնում Երևանում, ջերմորեն շփվում իրեն ճանաչած անցորդների հետ և սիրով լուսանկարվում երկրպագուների հետ: Մայկ Թայսոնը համարվում է համաշխարհային բոքսի ամենախորհրդանշական և վառ կերպարներից մեկը։

Իր կարիերայի ընթացքում նա սահմանել է բազմաթիվ ռեկորդներ, այդ թվում՝ դառնալով պատմության մեջ ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնը ծանր քաշային կարգում:

Օգտատերերը մեծ ոգևորությամբ են ընդունել լեգենդի այցը՝ թողնելով ջերմ մեկնաբանություններ. «Բարի գալուստ Հայաստան, Երկաթե Մայք»:

Տեսանյութը՝ այստեղ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող