Ներքին 3 տարի առաջ - 11:51 18-08-2023

ՔՊ-ականի պայմանավորվածությունը մնացել է օդում, իսկ Օպերայի «բոքսի տանձիկը»՝ տեղում․ լուսանկարներ

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Երևանի կենտրոնում՝ Օպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքում տեղադրված խաղային նոր ատրակցիոնը՝ ուժային չափիչ սարքը, շարունակում է տեղադրված մնալ նույն տեղում։





Հիշեցնենք, որ Երևանի ավագանու վերջին նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը նշել էր, որ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել։ «Օրինակ մի քանի օր առաջ ես անձամբ ինքս բանակցել եմ Օպերայի կողքին գտնվող «բոքսի տանձիկ» կա, դրա սեփականատիրոջ հետ։ Ունենք բանավոր համաձայնություն, այն տեղափոխելու»։

Նշենք նաև, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ատրակցիոնի իրական «տերը» Երևանի ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանն է՝ իշխանական ՔՊ-ից: Տեղեկությունը փորձել էին ճշտել նրանից, սակայն վերջինս նշել էր, որ կապ չունի ատրակցիոնի հետ։

Ինչևէ, արձանագրենք փաստը․ Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարի կողմից անձամբ վարված բանակցությունները մնացել են օդում, իսկ խաղային ատրակցիոնը շարունակում է մնալ տեղում՝ Երևանի սրտում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող