Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:01 27-06-2023

Ավագանու նիստի մասնակիցները չկարողացան զսպել իրենց ծիծաղը՝ լսելով «բոքսի տանձիկ» արտահայտությունը

Երևանի ավագանու նիստի ընթացքում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ասաց. «Քաղաքում ունենք բազմաթիվ նոր կրպակներ, որոնք իրենց գործունեությունը ծավալում են հնարավոր է՝ օրինական հիմունքով, բայց ունենք կրպակներ, որոնք իրենց տեղադրման վայրի առումով գտնվում են ոչ ճիշտ տեղում։

Օրինակ՝ Շառլ Ազնավուրի հրապարակում, Մոսկվա կինոթատրոնի դիմաց գործող երկու կրպակներում հնչում է այլ ոճի երաժշտություն, սուրճի հերթ է գոյանում, որը հարիր տեսք չէ։ Առաջարկում եմ՝ էդ գործուղություններն իրականացվեն տնտեսվարողներին ալտերնատիվ տարբերակներ առաջարկելու միջոցով։

Մեկ օրինակ էլ կարող եմ բերել, Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի դիմաց գործող մի կրպակ, որից բարձր երաժշտություն է հնչում գիշերը 23:00-ին։ Վստահաբար էլի կգտնվեն կրպակներ, որոնք իրենց գտնվելու վայրին համապատասխան չեն լինի»։

Երևանի քաղաքապետարնի աշխատակազմի առևտրի և ծառայությունների պետ Հովիկ Սաֆարյանը նշեց, որ վերջին շրջանում բավականին շատ կրպակներ ապամոնտաժվել են, երբ որ կրպակն ունենում է իրավական փաստաթղթեր, գործընթացը բարդանում է։

Գալջյանը նշեց, որ անձամբ ինքը բանակցել է Օպերայի կողքին գտնվող բոքսի տանձիկի սեփականատիրոջ հետ․ «Ունենք բանավոր համաձայնություն, այն տեղափոխելու»։

Նիստի մասնակիցները չկարողացան զսպել իրենց ծիծաղը՝ լսելով «բոքսի տանձիկ» արտահայտությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել