Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 22:20 14-06-2026

Եթե 3 ընտրատեղամասերում վերաքվեարկություն չլինի, դա օրենքի բացահայտ խախտում է, հանցագործություն. Մենուա Սողոմոնյան

Գլխավոր քննարկվող հարցը ԿԸՀ-ում այն է, որ այն տեղամասերում, որոնց արդյունքները չեղարկվել է, Բարգավաճ Հայաստանին պակասում է մոտ 150 ձայն, որպեսզի հաղթահարի 4 տոկոսի շեմը:

Այս մասին ԿԸՀ-ի դիմաց Oragir.News-ի հետ զրույցում ասաց Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով ԿԸՀ-ի կողմից երեք ընտրատեղամասի քվեարկության արդյունքների չեղարկմանը:

«ԿԸՀ-ն պարտավոր է ընտրություն կազմակերպի այդ երեք տեղամասերում, որովհետև մարդկանց ընտրական իրավունքը ոտնահարվում ա, եթե այդ տեղամասերում վերաքվեարկություն չի լինում, դա օրենքի բացահայտ խախտում ա, հանցագործություն կլինի»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: