Արտաքին 4 ամիս առաջ - 15:31 14-06-2026

Հնդիկ ճգնավորը հանուն Շիվա աստծո ավելի քան 5 տարի անդադար կանգնած է մնացել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դաուլատ Գիրի Ջի Մախարաջ անունով հնդիկ հինդուիստի ոտքերի մկանները լիովին ատրոֆիայի են ենթարկվել ու վերածվել անշարժ հենասյուների, ինչի հետևանքով նա այլևս երբեք չի կարողանա քայլել։

Ինչպես վկայում են համացանցում տարածված տեսանյութերն ու հրապարակումները՝ տղամարդն այս վիճակին է հասել հոգևոր լուսավորության հասնելու և Շիվա աստծուն հաճոյանալու նպատակով կանգնելու հատուկ ուխտ անելու պատճառով, որի շրջանակներում արդեն ավելի քան 5 տարի է, ինչ նա երբեք չի նստում, չի պառկում, այլ միայն կանգնում է տեղում՝ օգտագործելով հատուկ հենարան, ու նույնիսկ քնում է բացառապես կանգնած:

Անդադար ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով նրա մոտ զարգացել են նաև ստորին վերջույթների սարսափելի այտուցներ և ոտքերի խորը երակների թրոմբոզ, ինչի պատճառով նրա աշակերտները ստիպված են ամեն օր նրա ոտքերը մշակել հատուկ քսուքներով ու բուժիչ խոտաբույսերով, սակայն ֆիզիկական փոփոխություններն արդեն անդառնալի են: Չնայած այս ծայրահեղ տառապանքներին ու զրկանքներին՝ Մախարաջն այդպես էլ չի արժանացել Շիվա աստծո հայտնությանը, իսկ նրա ոտքերի ներկայիս ծայրահեղ ծանր բժշկական վիճակը հաշվի առնելով՝ աղբյուրները նշում են, որ մոտ ապագայում ճգնավորը կարող է կնքել իր մահկանացուն՝ տեղափոխվելով նիրվանա։
Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի