Երևանում միջադեպի հետևանքով 29-ամյա երիտասարդը ծայրահեղ ծանր վիճակում է․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. shamshyan.com Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:10 27-07-2025

Ջրվե՛ք, հաշտվե՛ք՝ հանուն խաղաղության, ի սեր ժողովրդի և Աստծո

Հարևան երկրների հետ խաղաղությունն անհաստատ է, երբ սեփական ժողովրդի մեջ համերաշխություն չկա։

Այսօր տոն է։ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է։ Տոնը առավել հայտնի է Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը։

ՔՊ-ական իշխանությունները ներողամիտ են, երբ նրանց վիրավորում, ծաղրում, քննադատում են Մոսկվան, Բաքուն։ Նրանք կատարում են Մոսկվայի խնդրանքները, Բաքվի պահանջները։ Սակայն անհաշտ են ներսում՝ ընդդիմադիր գործընկերների, ժողովրդի, եկեղեցու, մամուլի, նախկինների ստվերների հետ։ Ակնկալվում է, որ մի օր Նիկոլ Փաշինյանն ու նրա հետևորդները կգիտակցեն, որ ներքին խաղաղությունը ոչ միայն ընդհանուր երջանկության անհրաժեշտ պայմանն է, այլև արտաքին աշխարհի հետ խաղաղության նախապայմանն է։

Հոռետեսները կարծում են, որ ՔՊ-ականները մարդասիրական խիզախություն չունեն և շարունակելու են ներքին ատելություն ու թշնամանք հրահրել, հեռացնելով նաև բաղձալի խաղաղությունը տարածաշրջանում։

Սակայն կա նաև լավատեսական կարծիք։ Վարդավառը, որպես ժողովրդական մեծ ու սիրված տոն, շատ լավ առիթ է ներքին համերաշխության հաստատման հիմքեր դնելու համար։ Եթե Փաշինյանն իրապես մեր եկեղեցու հավատավոր քրիստոնյա է, ապա այս հրաշալի տոնին կարող է խաղաղության, հաշտության նախաձեռնություններով հանդես գալ, մաքրվել, ազատվել ատելությունից, մաղձից, ժողովրդի, եկեղեցու, գործարարների, լրագրողների, իրեն չընտրած մարդկանց հանդեպ թշնամական վերաբերմունքից։

Նույնը կարող են անել մյուս ՔՊ-ակաները, Փաշինյանից օրինակ վերցնելով։ Կարող են ներողություն խնդրել նրանցից, որոնց վիրավորել են նախընթաց շրջանում, հաշտվել ժողովրդի հետ։ Հատկապես առանձնակի լկտիութամբ, անտակտությամբ աչքի ընկած ՔՊ-ական գործիչները կարող են այսօր հրապարակավ ապաշխարհել, ներում հայցել, որ անհարգալից վերաբերմունք են դրսևորել ավագների, վաստակավորների, անկախության ու ժողովրդավարության պայքարում մեծ ավանդ ունեցողների նկատմամբ։

Դրանից զատ՝ այսօր ՔՊ-ականները կարող են դույլերով ջուր վերցնել ու դուրս գալ փողոց, որպես ընտրանի, որպես ժողովրդի մի մաս, որպես քրիստոնյա, մասնակցել տոնին՝ օրինակ ծառայել, հավեսով ջրվել ու ջրել, մաքրվել, ազատվել ներքին վախերից, ատելությունից, չարությունից։

Ենթադրելի է, որ քաղաքական համայնքի մյուս միավորներն էլ կփորձեն ցույց տալ իրենց սերն ու նվիրումը ժողովրդին ու նրա հետ միասին կմասնակցեն ջրոցիներին։ Ահա այստեղ ընդդիմադիրներն ու իշխանականները կարող են միմյանց դեմ առ դեմ դուրս գալ ու ջրել իրար, մաքրել ու մաքրվել։

ՔՊ-ական իշխանությունները կարող են պատկերավոր ասած՝ ջրել նաև ժողովրդին առանձնակի նյարդայնացնող թեմաները, հրաժարվել ժողովրդի արժանապատվությունը խոցող խոսույթներից։ Կարող են նաև համաներում հայտարարել Վարդավառի առթիվ, առաջին հերթին ազատ արձակելով քաղբանտարկյալներին։ Այդպես ցույց կտան, որ իրապես սիրում են ժողովրդին, քրիստոնյա են, ուզում են ներդաշնակության հասնել հասարակության հետ։

Կարճ ասած՝ այսօր քաղաքական համայնքը ներքին խաղաղության համար հիմքեր ստեղծելու և հարևանների հետ խաղաղությունը մոտեցնելու իրական շանս ունի։ Ընդդիմադիրներն ու իշխանամետները ԱԺ այգում, Բաղրամյան փողոցում, Կառավարության շենքի մոտ կարող են միմյանց վրա ջուր լցնեն ու մաքրվեն չարությունից, միմյանց հանդեպ ատելությունից, աղավնի բաց թողնեն ի նշան ներքին խաղաղության հաստատման, հաշտվեն՝ ի սեր ժողովրդի և մեր Տեր Հիսուս Քրիստոսի, սթափվեն ու սևեռվեն ազգային խնդիրների վրա։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
20:37 «Տառերի պուրակի» հարևանությամբ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել է
09:00 Փաշինյանի ոտքը էլի խերով չէր. ԶՊՄԿ-ի հասույթը 3 տարում նվազել է 79.4 միլիարդ դրամով
21:13 «Ուժեղ Հայաստանի» և ընդդիմադիր ուժերի հայտարարությունը բաց է միանալու համար