Ներքին 4 ամիս առաջ - 22:44 12-06-2026

ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Հունիսի 2-ին Արթիկում մի խումբ ՔՊ-ականների կողմից ծեծի ենթարկված, ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացին՝ Հակոբ Հարությունյանը հայտնել է, որ այս միջադեպի հետ կապված բողոք չունի։ Պատճառն այն է, որ Հարությունյանը հաշվի է այն հանգամանքը, որ Գրիգորյաններն իրենց հարևանն են, նա ցուցաբերել է ներողամտություն և բողոք չի ներկայացրել բացառապես որպես բարի կամքի դրսևորում։

Նշենք, որ Արթիկի և Անիի քննչական բաժնում նրա առողջությանը թեթև մարմնական վնասվածք պատճառելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Եթե օրեր առաջ Հարությունյանը պնդում էր, որ իր հետ տեղի ունեցած միջադեպը բացառապես քաղաքական դրդապատճառներ ունի, ապա այժմ չի ցանկանում խոսել այդ մասին։ «Էս մասին չեմ ուզում խոսել, իրար սխալ ենք հասկացել, բայց հիմա ամեն ինչ տեղն է ընկել»,- ասում է Հարությունյանը։

Նշենք նաև, որ Հակոբ Հարությունյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի համակիր է։

Oragir.News-ի հետ զրույցում նա նշել է, որ իրենք հարևաններ են, խոսել են և հասկացել միմյանց։

«Ես բողոք չէի էլ ներկայացրել։ Ես գնացել էի հիվանդանոց, ոստիկաններն իրենք էին եկել մեր տուն, իսկ ես տանը չէի եղել։ Ես էդ մարդկանց ճանաչում եմ, հարևան մարդիկ ենք։ Խոսել ենք, հասկացել ենք իրար, ուղղակի էդ օրը իրար լավ չենք հասկացել։ Ես բողոք չունեմ։ Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ես հարգանք ունեցող անձ եմ։ Մի խոսքով՝ ես իմ մարդկային քայլն արել եմ»,- հայտարարել է Հակոբ Հարությունյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ-ականները Արթիկում քաշքշել են ընդդիմադիր քաղաքացուն։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան