Կրակոցներ՝ Երևանում. կան ծեծված «օրենքով գողեր». shamshyan.com
copy image url

Կրակոցներ՝ Երևանում. կան ծեծված «օրենքով գողեր». shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 11:35 18-11-2023
Երեկ՝ նոյեմբերի 17-ին, «օրենքով գողերի» միջև վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցներ:

Ոստիկանները պարզել են, որ ժամը 16:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Վիտալի Ավդիանին, ով եղել է Toyota մակնիշի ատոմեքենայով, վիճաբանել է Երևանի բնակիչ 28-ամյա Հայկ Շահբազյանի հետ, ով եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Merecedes-ում էլ եղել է Երևանի բնակիչ 46-ամյա Արսեն Մկրտչյանը: Վիճաբանության ընթացքում երկու կողմերը բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը:

Վ. Ավդիանին ձեռքերով հարվածնել է Ա. Մկրտչյանի մարմնի տարբեր մասերին:

Քրեական ոստիկանները հայտնաբերել են Ա. Մկրտչյանին, Հ. Շահբազյանին, ու նրանց հետ եղած անձանց:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Վ. Ավդիանիին և նրա հետ եղած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ըստ տեղեկության՝ Վ. Ավդիանին և Ա. Մկրտչյանը օրենքով գող են: Վերջինս հայտնի է «Արսեն Երևանսկի» մականվամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: