Ներքին 4 ամիս առաջ - 19:23 09-06-2026

Արարատի մարզում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, անհատ ձեռնարկատեր Ռուստամ Հովհաննիսյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում (Արարատի մարզ, քաղաք Արտաշատ, Մարքսի փողոց) իրականացված ստուգման ընթացքում պարզել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջները։

Մասնավորապես՝

արտադրական շինության կառուցվածքը չի կանխարգելել կեղտի կուտակումը, արտադրվող սննդամթերքում մասնիկների թափվելու վտանգը, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումը,
սանհանգույցի դռները բացվել են դեպի արտադրական շինություն,
արտադրական տարածքում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ,
արտադրական շինության պատերի մակերևույթները չեն ունեցել հարթ մակերես, ծեփը որոշ հատվածներում թափված է եղել,
առաստաղները ապահով չեն եղել, չեն պահվել նորոգ վիճակում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը: Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է