Ներքին Միտք 4 ամիս առաջ - 19:05 09-06-2026

4/46 ընտրատեղամասում ԲՀԿ-ի ձայնը անվավեր էր համարվել, 5 քվե՝ չարձանագրվել

Երևանի ավագանու անդամ Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան գրառումը.

Քիչ առաջ ավարտվեց 4/07 4/24 4/46 4/47 տեղամասերում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ձայների վերահաշվարկը, որին ներկա էի որպես ԲՀԿ-ից ներկայացված վստահված անձ։

4 ընտրատեղամասերում էլ խախտումներ հայտնաբերվեցին։

Մասնավորապես 4/46 տեղամասում ԲՀԿ-ի 1 ձայնն անհիմն կերպով համարվել էր անվավեր։ Չէին արձանագրվել նաև համար 3-ի ստացած 4 քվեները և համար 17-ի մեկ քվեն։ Վերահաշվարկի արդյունքում այս բոլոր քվեները վերականգնվեցին։

4/07 տեղամասում 1 քվե ավելացավ համար 18-ին, 1 քվե՝ համար 19-ին։
4/47 տեղամասում 1 ձայն ավելացավ համար 19-ին և պակասեց 16-ից, քանի որ 19 համարի քվեաթերթիկը դրել էին 16-ի հետ։

4/24 տեղամասում համար 6-ի 37 քվեաթերթիկներից մեկը նվազեց՝ դառնալով 36։

Սա ընդամենը 4 տեղամասում արձանագրված խախտումներն են։ Կարելի է պատկերացնել, թե ինչ է կատարվել ամբողջ հանրապետությունում։ Ընտրախախտումները կրել են համատարած բնույթ, և ԿԸՀ-ի կողմից հրապարակված թվերը չեն արտացոլում քվեարկության իրական արդյունքները և քաղաքացիների օբյեկտիվ կամարտահայտությունը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան