Արտաքին 4 տարի առաջ - 20:17 27-02-2022

Օտար պետությանը օգնությունը կարող է համարվել պետական դավաճանություն․ ՌԴ գլխավոր դատախազություն

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որում նախազգուշացնում է «ԴԺՀ»-ի և «ԼԺՀ»-ի պաշտպանության համար ՌԴ ԶՈՒ կողմից իրականացվող հատուկ գործողության ընթացքում «օտար պետությանը օգնություն ցուցաբերելու» համար պատասխանատվության մասին։

Գլխավոր դատախազության պնդմամբ, օտար պետությանը, միջազգային կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ նրանց ներկայացուցիչներին ՌԴ անվտանգության դեմ ուղղված գործունեության համար ֆինանսական, նյութատեխնիկական, խորհրդատվական կամ այլ օգնություն ցուցաբերելը կարող է պատժվել Քրեական օրենսգրքի պետական ​​դավաճանության մասին հոդվածով, ըստ որի մինչև 20 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսվում։

Ընդ որում, թե որ պետություն մասին է խոսքը՝ չի նշվում։ «Մեդիազոնա»-ն (ԶԼՄ-ների գրանցամատյանում ներառված է որպես «օտարերկրյա գործակալ») ենթադրում է, որ խոսքը ռուսաստանցիների կողմից ուկրաինացի զինվորականներին ֆինանսական օգնության մասին է։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում