Ամեն տարի «Նոր հայեր» ՈՒՀԱ-ի (КВН) թիմի անդամները մեկնում են արտերկիր՝ համատեղ հանգիստ անցկացնելու։ Ավանդույթը չի խախտվել նաև այս տարի և թիմն իր արձակուրդն անցկացնում է Վիետնամում։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 9-ին, թիմի անդամների մասնակցությամբ տեղի է ունեցել վտանգավոր միջադեպ, որը միայն երջանիկ պատահականության և նրանց թիմի անդամների արագ ու վճռական գործողությունների շնորհիվ ողբերգական ավարտ չի ունեցել։
Ծովային զբոսանքի ընթացքում նրանց տեղափոխող առագաստանավի կառավարման համակարգում անսարքություն է առաջացել, ինչի հետևանքով նավը կորցրել է կառավարելիությունը և ուժեղ ալիքների ազդեցությամբ սկսել է շարժվել դեպի ժայռոտ հատված։
Ստեղծված ծայրահեղ իրավիճակում արագ կողմնորոշվել են նավի անձնակազմի անդամները, ինչպես նաև դերասան Կարեն Մանթաշյանը, որը հեռուստադիտողներին հայտնի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալի գլխավոր հերոսներից է։ Նրանց համատեղ և օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է կանխել առագաստանավի բախումը ժայռերին, վերացնել տեխնիկական անսարքությունը և անվտանգ վերադառնալ ափ։
Միջադեպի ընթացքում Կարեն Մանթաշյանը ստացել է մի շարք կապտուկներ և թեթև վնասվածքներ, սակայն նրա կյանքին և առողջությանը լուրջ վտանգ չի սպառնում։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում