Ներքին 4 ամիս առաջ - 14:16 07-06-2026

Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»

«Անկախ դիտորդ» դաշինքը շուրջ 700 հոգանոց դիտորդական առաքելության կազմով առավոտյան ժամը 7-ից իրականացնում է դիտորդություն Հանրապետության ամբողջ տարածքում։

Այս պահին գործում են 300 շրջիկ խմբեր և 30-ից ավելի արագ արձագանքման խմբեր, որոնք այցելել են, 10։30-ի դրությամբ, 860 ընտրատեղամաս, կամ տեղամասերի ընդհանուր թվի շուրջ 43 տոկոսը։

Այս մասին տեղեկացնում է«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը: Տեղամասերի 72 տոկոսում առավոտյան ուղիղ ժամը 7-ին արդեն ընտրական հանձնաժողովները եղել են տեղում։

Տեղամասերի 93 տոկոսում առավոտյան նիստում՝ ժամը 7-8-ի միջակայքում, որևէ խնդիր կամ խախտում չի եղել։

Տեղամասերի 89 տոկոսում ժամը 8։00-ին տեղամասը բացվել է և սկսվել է քվեարկությունը, իսկ մնացյալում տեղամասերը բացվել են 5 րոպե ուշ կամ շուտ, որպես կանոն՝ ուշ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին