Ներքին 4 ամիս առաջ - 18:23 05-06-2026

ՔՊ-ն 36 շտաբ է Երևանում նվեր ստացել

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրությունների շրջանակում միայն Երևանում 36 շտաբի տարածք է նվեր ստացել։ Դրանք ՔՊ-ին տրամադրվել են անհատույց օգտագործման իրավունքով՝ մեծամասամբ քարոզարշավի ընթացքում՝ մայիսի 1-ից մինչև հունիսի 15-ը օգտագործելու համար։ Այս մասին գրում է Ազատությունը:

«Ազատություն»-ը ԿԸՀ ներկայացված մի շարք փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզել է, որ այս նվիրատվությունները իշխող ուժին կատարել են գործող պաշտոնյաներ, խոշոր գործարարներ, օլիգարխների հետ փոխկապակցված անձինք։

Միայն Երևանում ՔՊ-ն ունի 106 շտաբ, որոնցից առնվազն 36-ը՝ մեկ երրորդը, անհատույց օգտագործմամբ են հանձնվել իշխող կուսակցությանը։ Երևանի բոլոր վարչական շրջաններում սփռված այդ տարածքների մի մասի սեփականատերերը իշխող ուժի ներկայացուցիչներ են կամ համակիրներ, սակայն մի էական մասի դեպքում էլ շտաբերը նվիրատվությամբ ՔՊ-ին հանձնել են խոշոր գործարարներ, պաշտոնյաներ, օլիգարխների հետ կապված անձինք։

Կուսակցությունների մասին օրենքի համաձայն՝ անհատույց օգտագործմամբ տարածքներ հանձնելու այս դեպքերը համարվում են նվիրատվություն և պետք է արտացոլվեն ՔՊ-ի՝ գալիք տարվա հաշվետվությունում։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին