Ներքին 4 ամիս առաջ - 19:54 04-06-2026

Ընտրացուցակում հայտնաբերվել է կեղծիք, բայց անհայտ է, թե ինչպես է պետք այն ուղղել

Մերի Հակոբյան

Լրագրող

Oragir.News-ը ահազանգ է ստացել քաղաքացիներից մեկից, ով պնդում է, որ արդեն շուրջ մեկ տարի է՝ ինչ իր քույրը ՀՀ քաղաքացի չէ և չունի գրանցում Հայաստանում, սակայն նրա անունը շարունակում է մնալ ընտրական ցուցակներում։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը նախ դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ)։ ԿԸՀ-ից հայտնել են, որ ընտրական ցուցակների կազմման և դրանցում փոփոխությունների համար իրենք պատասխանատու չեն, և ամբողջ գործընթացը գտնվում է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տիրույթում։

«Կազմագրված պատասխանատու է լիազոր մարմնի՝ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ Ցուցակները կազմում են իրենք, տրամադրում են մեզ, և մենք դրանք միայն հրապարակում ենք։ Մենք այդ տվյալների փոփոխության իրավասություն չունենք»,– նշել են ԿԸՀ-ից՝ հորդորելով հարցերով դիմել լիազոր մարմնին։

Այնուհետև Oragir.News-ը դիմել է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը՝ փորձելով ստանալ ուղեցույց, թե ինչպես կարող են քաղաքացիները ստուգել կամ շտկել իրենց տվյալները ընտրացուցակներում։

Սակայն ծառայությունից հրաժարվել են ընդհանուր ուղեցույց տրամադրել՝ նշելով, որ անհրաժեշտ է կոնկրետ դեպքի տվյալների ճշտում։

«Եթե կարող եք տվյալները փոխանցել, մենք կկարողանանք հասկանալ կոնկրետ իրավիճակը և պատասխանել տվյալ քաղաքացուն»,– նշել են ծառայությունից:

Այսպիսով, քաղաքացիների համար նախատեսված հստակ ընթացակարգի վերաբերյալ ընդհանուր բացատրություն այս դեպքում չի տրամադրվել։ Ստացվում է, որ ընտրացուցակներում հնարավոր անհամապատասխանությունների դեպքում ԿԸՀ-ն հղում է անում Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը, իսկ վերջինս առանց կոնկրետ տվյալների չի տրամադրում ընդհանուր ուղեցույց քաղաքացիների համար գործող մեխանիզմների վերաբերյալ։

Oragir.News-ը կշարունակի հետևել թեմային՝ պարզելու՝ ինչ ընթացակարգով են քաղաքացիները իրականում կարողանում ճշտել իրենց կարգավիճակը ընտրացուցակներում։ Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը